Ինչպես դիմել / Վիզայի ընդհանուր նկարագրություն

Ընդհանուր տեղեկություններ

Որպես կանոն, օտարերկրյա պետության քաղաքացին, որը ցանկանում է մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է առաջին հերթին ստանա ԱՄՆ վիզա, որը փակցվում է ճանապարհորդողի անձնագրում։ Որոշ միջազգային ճանապարհորդողներ իրավունք ունեն մուտք գործելու Ամերիկայի Միացյալ Նահանգներ առանց վիզայի, եթե նրանք բավարարում են ԱՄՆ Վիզա ստանալու պահանջից ազատված լինելու ծրագրի (VWP) պահանջները։ Վիզայից հրաժարման ծրագիրը (ՎՀԾ) վավերական էլեկտրոնային անձնագիր ունեցող ճանապարհորդներին թույլ է տալիս գործարար կամ զբոսաշրջային նպատակներով առանց վիզայի մուտք գործել Միացյալ Նահանգներ մինչև 90 օր ժամկետով: ԱՄՆ Վիզա ստանալու պահանջից ազատված լինելու ծրագրից (VWP) օգտվելու բոլոր դեպքերի համար խնդրում ենք այցելել https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html. Ձեռնարկատիրական գործունեությունից կամ հանգստից բացի այլ նպատակներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար անհրաժեշտ է վիզա


Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է վիզա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար։

Այն ճանապարհորդողները, որոնք իրավունք ունեն օգտվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների Վիզա ստանալու պահանջից ազատված լինելու ծրագրից, պետք է թույլտվություն ստանան Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար՝ օգտագործելով Ճանապարհորդության թույլտվության էլեկտրոնային համակարգը (ESTA) հետևյալ հասցեով՝ https://esta.cbp.dhs.gov/esta: Այն ճանապարհորդողները, որոնց դիմումները մերժվում են Ճանապարհորդության թույլտվության էլեկտրոնային համակարգում (ESTA), և որոնք դեռ ցանկանում են ճանապարհորդել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է լրացնեն ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմում այս վեբկայքում։

Հետևյալ կատեգորիաների ճանապարհորդները պետք է վիզա ստանան՝ նախքան Միացյալ Նահանգներ մեկնելը, քանի որ նրանք այլևս իրավասու չեն ճանապարհորդել «Առանց վիզայի մուտքի ծրագրի» (Visa Waiver Program-VWP) ներքո․

  • VWP երկրների քաղաքացիներ, ովքեր ճանապարհորդել են կամ գտնվել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, Իրանում, Իրաքում, Լիբիայում, Սոմալիում, Սուդանում, Սիրիայում կամ Եմենում՝ 2011 թ․ մարտի 1-ին կամ դրանից հետո (սահմանափակ բացառություններով՝ VWP երկիր կատարած դիվանագիտական կամ ռազմական նպատակներով ճանապարհորդությունների դեպքում):
  • VWP երկրների քաղաքացիներ, ովքեր ճանապարհորդել կամ գտնվել են Կուբայում՝ 2021 թ․ հունվարի 12-ին կամ դրանից հետո (սահմանափակ բացառություններով՝ VWP երկիր կատարած դիվանագիտական կամ ռազմական նպատակներով ճանապարհորդությունների դեպքում):
  • VWP երկրների քաղաքացիներ, որոնք նաև Կուբայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացիներ են:

Ամենամոտ ապագայում ճանապարհորդելու մտադրություն ունեցողները կարող են պահանջել վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն: Վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն պահանջելու համար նախ սովորական ընդունելության օր նշանակեք հնարավոր ամենամոտ ամսաթվով: Այնուհետև մտեք ձեր հաշիվը, սեղմեք «Շարունակել», ընտրեք «Պահանջել շտապ» և հետևեք ցուցումներին: Ճանապարհորդը պետք է պահանջը ներկայացնելիս նշի ճանապարհորդության օրը և նպատակը, ինչպես նաև տրամադրի ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության՝ իր ESTA կարգավիճակի վերաբերյալ ստացած տեղեկանքի պատճենը և, եթե ESTA դիմումը մերժվել է, մերժման պատճառը:

Վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում ճանապարհորդելու սահմանափակումների, ներառյալ էլեկտրոնային անձնագիր ունենալու պահանջի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքէջում՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html.


ԱՄՆ վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար պահանջվող քայլերը

Եթե պահանջվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու նպատակով դիմել վիզա ստանալու համար, ապա այդ գործընթացի համար պահանջվում են հետևյալ քայլերը՝

  1. Որոշեք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար պահանջվող վիզայի տեսակը։ Վիզայի տեսակների մասին տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/all-visa-categories.html.
  2. Լրացրեք վիզա ստանալու դիմումի առցանց ձևը՝ DS-160. DS-160-ը ԱՄՆ Կառավարության առցանց ձևն է և կարող է միայն լրացվել հետևյալ հասցեում https://ceac.state.gov/CEAC։ Յուրաքանչյուր դիմումատու պետք է լրացնի այս ձևը նախքան այս վեբկայքում մյուս ծառայություններից օգտվելը
  3. Վերադարձեք այս վեբկայք և կատարեք դիմումի համար անհրաժեշտ հետևյալ քայլերը՝ Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար։
    • Ստեղծեք օգտագործողի հաշիվ։
    • Գրանցումն ավարտելու համար ավելացրեք դիմողի մասին տեղեկություններ։
    • Մուտքագրեք DS-160 հաստատման համարը վիզա ստանալու համար դիմող յուրաքանչյուր դիմումատուի համար։
    • Տրամադրեք հասցե կամ ընտրեք այն վայրը, որտեղ ցանկանում եք ստանալ հյուպատոսական բաժանմունքի կողմից ուղարկվող ձեր փաստաթղթերը։
    • Վճարեք ոչ ներգաղթի վիզայի (MRV) դիմումի վճար(ներ)ը այն վճարման եղանակներից մեկի միջոցով, որը հասանելի է ձեր բնակության երկրում։ Վճարման հասանելի տարբերակների համար տե՛ս Վիզայի վճար բաժինը։
    • Պայմանավորվածություն ձեռք բերեք Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար։
  4. Մասնակցեք Հյուպատոսական բաժնում նշանակված հարցազրույցին։
  5. Խնդրում ենք հարցազրույցից հետո կատարել հյուպատոսական բաժնի կոնկրետ հրահանգները կամ այս կայքում ստուգել վիզայի կարգավիճակն ու առաքման տվյալները

Վիզայի երկարաձգումը առանց հարցազրույցի

Որոշ հյուպատոսական բաժիններ ունեն վիզայի երկարաձգման այնպիսի գործընթաց, ըստ որի համապատասխան պահանջներին բավարարող դիմումատուներից կարող է չպահանջվել անձնական հարցազրույց: Իրավունակությունը որոշվում է հանդիպման նշանակման գործընթացի ընթացքում որոշակի հարցերին տրված պատասխանների հիման վրա։ Այնուամենայնիվ, հյուպատոսության աշխատակիցներն իրավունք են վերապահում վիզայի ցանկացած դիմումատուից պահանջել հարցազրույց։

Այն դիմումատուները, ովքեր բավարարում են «Երկարաձգման հարցազրույցից ազատվելու» գործընթացի պահանջներին, հրահանգներ կստանան այն մասին, թե ինչպես առաքիչի միջոցով ուղարկել կամ անձամբ հանձնել իրենց փաստաթղթերը կոնկրետ հյուպատոսական բաժին՝ այս կայքի միջոցով վիզայի հանդիպման նշանակման գործընթացն ավարտելուց հետո:

Կոնկրետ պահանջները կարող են տարբերվել՝ կախված երկրից, սակայն, ընդհանուր առմամբ, որպեսզի դիմումատուներն իրավունք ունենան ազատվել երկարաձգման հարցազրույցի գործընթացից, նրանք պետք է բավարարեն հետևյալ պահանջներից մի քանիսը կամ բոլորը.

  1. Երկարաձգել վիզան՝ տրված այն երկրում, որտեղ դիմում եք, որը կա՛մ դեռևս ուժի մեջ է, կա՛մ դրա ժամկետը լրացել է նախորդող 12-48 ամիսների ընթացքում
  2. Լինել այն երկրի տեղական քաղաքացի կամ մշտական բնակիչ, որտեղ դիմում եք ներկայացնում, և ֆիզիկապես ներկա գտնվել այդ երկրում
  3. Բոլոր 10 մատների մատնահետքերը վերցվել են վերջին անգամ վիզայի տրամադրման պահին
  4. Նախկին վիզան չի կորել, գողացվել կամ չեղյալ ճանաչվել
  5. Վիզայի ամենավերջին դիմումը չի մերժվել
  6. Բավարարել իրավունակության այլ պահանջների՝ ըստ անհրաժեշտության

Երկարաձգման հարցազրույցից ազատվելու գործընթացի վերաբերյալ կոնկրետ երկրին առնչվող տեղեկատվության համար այցելեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության կայքը՝ https://www.usembassy.gov/.


Հարցազրույցից ազատում տարիքի հիման վրա

Որոշ հյուպատոսական բաժիններ ունեն տարիքային չափանիշների հիման վրա հարցազրույցներից ազատվելու գործընթաց: Իրավունակությունը որոշվում է հանդիպման նշանակման գործընթացի ընթացքում որոշակի հարցերին տրված պատասխանների հիման վրա։ Այնուամենայնիվ, հյուպատոսության աշխատակիցներն իրավունք են վերապահում վիզայի ցանկացած դիմումատուից պահանջել հարցազրույց։

Այն դիմումատուները, ովքեր բավարարում են «Հարցազրույցից ազատվելու» գործընթացի պահանջներին, հրահանգներ կստանան այն մասին, թե ինչպես առաքիչի միջոցով ուղարկել կամ անձամբ հանձնել իրենց փաստաթղթերը կոնկրետ հյուպատոսական բաժին՝ այս կայքի միջոցով վիզայի հանդիպման նշանակման գործընթացն ավարտելուց հետո:

Կոնկրետ պահանջները կարող են տարբերվել՝ կախված երկրից, սակայն, ընդհանուր առմամբ, հետևյալ դիմումատուները կարող են տարիքի հիման վրա հարցազրույցի գործընթացից ազատվելու իրավունք ունենալ․

  • 14 տարեկանից ցածր կամ 79 տարեկանից բարձր դիմումատուներ (քանի որ նրանցից մատնահետք չի պահանջվում):

    Նշում․ Մեքսիկայում վիզայի համար դիմելիս դիմումատուները պետք է 7 տարեկանից ցածր լինեն՝ հարցազրույցից հավանականորեն ազատվելու իրավունք ստանալու համար։

Հարցազրույցից ազատվելու գործընթացի վերաբերյալ կոնկրետ երկրին առնչվող տեղեկատվության համար այցելեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության կայքը՝ https://www.usembassy.gov/.


Ձեր վիզայում սխալ հայտնաբերելը

ԱՄՆ տրված վիզայի վրա տպագրված տվյալները պետք է համապատասխանեն դիմումատուի անձնագրում նշված տվյալներին։ Եթե Ձեր ԱՄՆ վիզայում հայտնաբերել եք սխալներ (տառասխալներ, ծննդյան ամսաթվի սխալ, գործողության ժամկետի սխալ և այլն), դիմումատուն կամ լիազորված անձը Եթե Ձեզ տրամադրված ԱՄՆ վիզայում սխալ եք հայտնաբերել (տառասխալ, սխալ՝ կապված ծննդյան ամսաթվի, գործողության ժամկետի ավարտի հետ և այլն), ապա դիմումատուն կամ նշանակված լիազոր ներկայացուցիչը կարող է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով՝ http://tinyurl.com/YerevanVisa


Վիզան մերժվել է

Եթե վիզա ստանալու դիմումատուի դիմումը մերժվել է, Հյուպատոսական բաժնի աշխատակիցը դիմումատուին հանձնում է նամակ, որտեղ ներկայացված են վիզայի դիմումը մերժելու պատճառները։

Եթե մերժման մասին նամակի վրա նշված է 214(b), ապա դա, որպես կանոն, նշանակում է, որ դիմումատուն ԱՄՆ ներգաղթային օրենքների համաձայն այդ պահին իրավունք չունի ստանալու վիզա։ Եթե դիմումատուն որոշում է կրկին դիմել, ապա նա պետք է ներկայացնի նոր դիմում, վճարի վիզա ստանալու համար նոր վճար, պայմանավորվածություն ձեռք բերի նոր հարցազրույցի համար և ներկայացնի տեղեկություններ այն մասին, թե հանգամանքների ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել վիզա ստանալու համար առաջին դիմումից ի վեր։

Եթե մերժման մասին նամակի վրա նշված է 214(g), ապա, դրանում, որպես կանոն, ներառվում են լրացուցիչ գործողություններ, որոնք դիմումատուն պետք է ձեռնարկի՝ իր վիզա ստանալու դիմումի հետ կապված աշխատանքները շարունակելու համար։ Նամակում նաև նշված կլինեն հրահանգներ, թե ինչպես կատարել պահանջվող լրացուցիչ քայլերը։ Դիմումատուն ստիպված չի լինի կրկին կատարելու վիզա ստանալու համար դիմումի վճարը։

Երբեմն, դիմումների համար պահանջվում են լրացուցիչ վարչական ուսումնասիրում, որոնք կարող են հետաձգել վիզայի վերաբերյալ որոշման կայացումը։ Վարչական ուսումնասիրում պահանջվելու դեպքում, նամակի վրա կարող է նշված լինել 221(g) և կարող են սահմանվել լրացուցիչ հրահանգներ։

Վիզայի տրամադրումը մերժելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Պետքարտուղարության հյուպատոսական հարցերի վեբկայք հետևյալ հասցեով՝ կայքը.