Հայտարարություններ

Թարմացում․ Ոչ ներգաղթային վիզայի վճարի (MRV վճար) վավերականությունը

11 հոկտեմբեր, 2023

Մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը թողարկված մեքենայի կողմից ընթեռնելի վիզայի (MRV) վճարների բոլոր վճարման անդորրագրերի ժամկետը լրացել է 2023թ․ սեպտեմբերի 30-ին: Վճարների վավերականության ժամկետի երկարացում չի լինի։ Դիմումատուները պետք է հանդիպում նշանակեին կամ ներկայացնեին հարցազրույցից հրաժարվելու դիմում մինչև 2023թ․ սեպտեմբերի 30-ը, որպեսզի խուսափեին նոր վճար վճարելուց: Եթե MRV վճարը վճարել եք 2022թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո, ապա պետք է նշանակեիք հանդիպումը ձեր MRV վճարման ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում։ Նկատի ունեցեք, որ պարտադիր չէ, որ հարցազրույցը տեղի ունենա մեկ տարվա ընթացքում, սակայն անհրաժեշտ է հարցազրույցի հանդիպում նշանակել համակարգում, նույնիսկ եթե այն նախատեսված է շատ ամիսներ անց: Բացի այդ, ցանկանում ենք զգուշացնել այն դիմումատուներին, ովքեր հանդիպում նշանակելու համար օգտագործում են մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը վճարված MRV վճարները, որպեսզի չփոխեն իրենց հանդիպման ամսաթվերը 2023թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: Հակառակ դեպքում՝ դա կհանգեցնի թե՛ սկզբնական հանդիպման, և թե՛ MRV վճարի անդորրագրի կորստին: Դիմումատուից կպահանջվի վճարել նոր վճար և ներկայացնել նոր դիմումի փաթեթ:

COVID-19 պատվաստում և ճանապարհորդություն դեպի Միացյալ Նահանգներ

5 սեպտեմբեր, 2023

Ոչ ներգաղթային վիզայով անձի ճանապարհորդությունը․ Օդային եղանակով ժամանող ուղևորները դեպի Միացյալ Նահանգներ թռիչք կատարելու համար այլևս կարիք չեն ունենա ցույց տալ, որ ամբողջությամբ պատվաստված են հաստատված COVID-19 պատվաստանյութով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://wwwnc.cdc.gov/travel/page/before-travel.

Ներգաղթային վիզայի դիմումատուներ․ ԱՄՆ-ի ներգաղթի մասին օրենքը պահանջում է, որ ներգաղթային վիզայի դիմումատուները որոշակի պատվաստումներ ստանան՝ նախքան ներգաղթային վիզա տրամադրելը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/immigrate/vaccinations.html.

Ոչ ներգաղթային վիզայի վճարի (MRV վճար) վավերականություն

5 սեպտեմբեր, 2023

Մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը թողարկված մեքենայի կողմից ընթեռնելի վիզայի (MRV) վճարների բոլոր վճարման անդորրագրերի ժամկետը կլրանա 2023թ․ սեպտեմբերի 30-ին: Վճարների վավերականության ժամկետի երկարացում չի լինի։ Դիմումատուները պետք է հանդիպում նշանակեն կամ ներկայացնեն հարցազրույցից հրաժարվելու դիմում մինչև 2023թ․ սեպտեմբերի 30-ը, որպեսզի խուսափեն նոր վճար վճարելուց: Եթե MRV վճարը վճարել եք 2022թ․ հոկտեմբերի 1-ից հետո, ապա պետք է նշանակեք հանդիպումը մեկ տարվա ընթացքում: Նկատի ունեցեք, որ պարտադիր չէ, որ հարցազրույցը տեղի ունենա մեկ տարվա ընթացքում, սակայն անհրաժեշտ է հարցազրույցի հանդիպում նշանակել համակարգում, նույնիսկ եթե այն նախատեսված է շատ ամիսներ անց: Բացի այդ, ցանկանում ենք զգուշացնել այն դիմումատուներին, ովքեր հանդիպում նշանակելու համար օգտագործում են մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը վճարված MRV վճարները, որպեսզի չփոխեն իրենց հանդիպման ամսաթվերը 2023թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: Հակառակ դեպքում՝ դա կհանգեցնի թե՛ սկզբնական հանդիպման, և թե՛ MRV վճարի անդորրագրի կորստին: Դիմումատուից կպահանջվի վճարել նոր վճար և ներկայացնել նոր դիմումի փաթեթ:

Կարևոր տեղեկություն․ անվտանգության կանոններ դիմորդների համար

27 հուլիս, 2023

Ձեր հարցազրույցի օրը անվտանգության վերաբերյալ նախազգուշացումներին և սահմանափակումներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել․ https://www.facebook.com/usembarmenia/videos/825569202524717/

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՎԻԶԱՅԻ ՎՃԱՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10 հուլիս, 2023

Վիզայի հայտադիմումի վճարներն ուժի մեջ և կիրառելի են վճարման օրվանից 365 օրվա ընթացքում: Եթե դիմումատուն ձեռք չի բերել հարցազրույցի պայմանավորվածություն կամ չի ներկայացրել/կցել ԱՄՆ ոչ ներգաղթային վիզայի իր դիմումը (ներառյալ K կարգի նախաամուսնական վիզաները, որոնք տրամադրվում են օտարերկրացի հարսնացուին/փեսացուին), ապա վճարումը կատարելու պահից 365 օր հետո վճարի ժամկետը լրանում է, իսկ դիմումատուն զրկվում է վիզայի դիմումի համար վճարն օգտագործելու իր իրավունքից: Այնուամենայնիվ, 2020 թվականի սկզբին COVID-19-ի պատճառով բնականոն հյուպատոսական գործունեությունը դադարեցնելու հետևանքով և վիզաների բոլոր բնականոն գործողությունները հնարավորինս արագ ու անվտանգ վերականգնելու նպատակով, ԱՄՆ Պետդեպարտամենտի ջանքերի արդյունքում բոլոր այն հայտադիմումների վճարների վավերականության ժամկետները, որոնք լրացել են 2020 թ.-ի փետրվարի 20-ից մինչև 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, երկարաձգվել են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։

Խնդրում ենք ստուգել ձեր վիզայի վճարի վավերականությունը և կարդալ ստորև ներկայացվող կարևոր տեղեկատվությունը։

  • Ձեր վիզայի վճարի վավերականության ժամկետը ստուգելու համար մուտք գործեք ձեր հաշիվ այս կայքում (https://ais.usvisa-info.com/), սեղմեք «Շարունակել» կոճակը և ընտրեք «Վճարման անդորրագիր» տարբերակը: Վիզայի վճարի վավերականության ժամկետը յուրաքանչյուր վիզայի դիմումատուի համար նշված է «Վճարման Անդորրագրի» վրա:
  • Եթե մինչև վճարի ժամկետի ավարտը դուք չեք օգտագործում կատարված վճարը, ապա վիզայի նոր դիմումի համար ձեզանից կպահանջվի նոր վճարում կատարել: Դուք կարող եք օգտագործել վիզայի վճարը մինչև ժամկետի ավարտը՝ արևելյան ամառային ժամանակով (EST)՝ ժամը 23:59:
  • Եթե դուք արդեն օգտագործել եք ձեր վիզայի վճարը ապագայում հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար (վիզաների վճարի ժամկետի ավարտից հետո), դուք չեք կարող չեղարկել կամ վերանշանակել ձեր հանդիպումը վճարի ժամկետի ավարտից հետո, եթե չվճարեք նոր վիզայի վճար: Ձեր ընթացիկ պայմանավորվածությունը դեռ ուժի մեջ է, նույնիսկ եթե այն նախատեսված է վիզայի վճարի ժամկետի ավարտից հետո: Խնդրում ենք ապահովել ձեր մասնակցությունը վիզայի համար նախատեսված հարցազրույցի հանդիպմանը:
  • Դուք ՉԵՔ կարող չեղարկել կամ վերանշանակել ձեր հանդիպման պայմանավորվածությունը վիզայի վճարի ժամկետի ավարտից հետո: Եթե դուք փորձեք չեղարկել կամ վերանշանակել ձեր հանդիպման պայմանավորվածությունը, պայմանավորվածությունների ձեռքբերման պլանավորման համակարգը կցուցադրի նախազգուշական հաղորդագրություն, որը ցույց է տալիս, որ ձեր սկզբնական հանդիպման վիզայի վճարի ժամկետը լրացել է, և եթե ցանկանում եք շարունակել ձեր հանդիպման չեղարկման կամ վերանշանակման գործընթացը, համակարգը ձեզանից կպահանջի վճարել վիզայի նոր վճար:
  • Եթե դուք բաց եք թողել ձեր հարցազրույցի պայմանավորվածությունը, և հանդիպման ժամկետն արդեն սպառվել է, ապա ձեզանից կպահանջվի նոր վիզայի վճար վճարել, եթե ցանկանում եք շարունակել վիզայի հայտադիմումը: Ապահովեք ձեր մասնակցությունը վիզայի համար պլանավորված հարցազրույցին, որպեսզի խուսափեք նոր վճար վճարելու անհրաժեշտությունից:
  • Եթե արդեն մասնակցել եք հյուպատոսությունում ձեզ համար նշանակված հանդիպմանը, սակայն մերժում եք ստացել «Ներգաղթի և Ազգության Մասին Ակտ»-ի 221(g) բաժնի համաձայն, և վիզայի հայտադիմումը դեռևս քննարկման փուլում է, ապա վիզայի վճարի ժամկետի ավարտը ձեզ վրա չի ազդում, քանի որ վիզայի հայտադիմումն արդեն ընթացքի մեջ է։ Դուք պետք է առաջնորդվեք հարցազրույցի ընթացքում ձեզ տրված կողմնորոշիչներով:

Ձեր վիզայի վճարի և հանդիպման պայմանավորվածության ձեռքբերման հետ կապված ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել https://ais.usvisa-info.com/ կայքում տեղադրված տեղեկատվությունը:

Ոչ ներգաղթային վիզայի վարչարարական վճարներ

17 հունիս, 2023

  • Բիզնեսի կամ զբոսաշրջության համար այցելուների վիզաների (B1/B2s և BCCs) և հրավեր չպահանջող այլ NIV-ների, ինչպիսիք են՝ ուսանողական և փոխանակման ծրագրով ժամանող այցելուների վիզաները, դիմումի վճարը $185 ԱՄՆ դոլար է:
  • Ժամանակավոր աշխատողների համար հրավեր պահանջող որոշ ոչ ներգաղթային վիզաների դիմումի վճարը (H, L, O, P, Q և R կատեգորիաներ) $205 ԱՄՆ դոլար է:
  • Պայմանագրային վաճառողի, պայմանագրային ներդրողի և մասնագիտացված մասնագիտությամբ (E կատեգորիա) պայմանագրային հայտատուի դիմումի վճարը $315 ԱՄՆ դոլար է:

Լրացուցիչ վճարներ չեն գանձվի այն դիմումատուներից, ովքեր արդեն վճարել են վիզայի դիմումի վճար, որը ներկայումս վավեր է և դրա ժամկետը չի լրացել, սակայն դեռ չեն ներկայացել իրենց վիզայի հարցազրույցին կամ սպասում են իրենց գործի ընթացքին:

Կարևոր տեղեկատվություն այս կայքում ձեր հաշվի գաղտնիության և անվտանգության մասին

30 մայիս, 2023

Ձեր գաղտնիությունն ու անվտանգությունը կարևոր են։ Մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս, որ ոչ մի դեպքում որևէ մեկին չփոխանցեք այս կայք մուտք գործելու Ձեր տվյալները։ Մեր անձնակազմը երբեք չի պահանջի Ձեր մուտքի տվյալները ո՛չ հեռախոսով, ո՛չ էլ էլփոստի միջոցով: Ձեր մուտքի տվյալների փոխանցումը կարող է հանգեցնել Ձեր անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ վտանգման: Բացի այդ, այս կայքում արգելվում է ավտոմատացված գործիքների օգտագործումը, ինչպիսիք են՝ բոտերը, սկրիպտները կամ այլ ոչ մարդկային ինտերֆեյսները: Նման գործիքները ոչ միայն կարող են հավանականորեն վտանգել Ձեր անձնական տվյալների ամբողջականությունը, այլ նաև կարող են հանգեցնել Ձեր դիմումի մշակման ուշացումների: Լրացուցիչ տվյալների համար տե՛ս այս կայքի Գաղտնիության քաղաքականությունը և Օգտագործման պայմանները: Շնորհակալություն անվտանգության և գաղտնիության բարձր ստանդարտների պահպանման հարցում Ձեր համագործակցության համար:

Change in Policy for Passport Return

9 նոյեմբեր, 2022

For applicants traveling to Armenia for the visa appointment: If your visa is approved, you MUST stay in Armenia for 5-7 business days in order to receive your visa. You will NOT be permitted to travel prior to visa issuance.

16 սեպտեմբեր, 2020

Հրատապ տեղեկատվություն վիզայի դիմումատուների համար

Նախքան վիզայի հանդիպում պլանավորելը կամ դրան ներկայանալը՝ խնդրում ենք ծանոթանալ ստորև ներկայացված տեղեկատվությանը:

Կարևոր հայտարարություն որոշ Ոչ Ներգաղթային Վիզաների՝ հարցազրույցի պահանջի մերժման վերաբերյալ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՎԻԶԱՅԻ ՎՃԱՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարևոր տեղեկատվություն այս կայքում ձեր հաշվի գաղտնիության և անվտանգության մասին

COVID-19 պատվաստում և ճանապարհորդություն դեպի Միացյալ Նահանգներ

Ոչ ներգաղթային վիզայի վարչարարական վճարներ


U.S. Visa and Travel Updates

For the latest information from the U.S. Department of State regarding visa issues and travel to the United States, please visit: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news.html.

դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխությունների մասին

7 հունվար, 2020

Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն։ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության  կրպակում։

Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի։