Վիզա ստանալու համար վճարները

Վճարների մասին ընդհանուր տեղեկություններ

Վիզա ստանալու համար բոլոր դիմումատուները, այդ թվում՝ երեխաները, պետք է վճարեն վերադարձման և փոխանցման ոչ ենթակա ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմումի վճար (MRV)։ Խնդրում ենք դիտել ստորև նշված տարբերակներն ու հրահանգները։ Վիզա ստանալու համար դիմումի վճարի կատարումը պահանջվում է՝ անկախ այն հանգամանքից, թե դիմումի ուսումնասիրման արդյունքում ԱՄՆ վիզա տրամադրվում է, թե ոչ։


Վիզա ստանալու դիմումի համար վճարների կատարման եղանակները

  • Վճարել կանխիկ գումարով
    1. Ստեղծեք օգտագործողի հաշիվ այս վեբկայքում։
    2. Ավելացրեք դիմողի մասին տեղեկությունները գրանցումն ավարտելու համար։
    3. Հետևեք վեբկայքի հրահանգներին մինչ կհասնեք Վճարման էջ։
    4. Ընտրեք Կանխիկ վճարում։
    5. Ներբեռնեք, տպեք և հետևեք Կանխիկ վճարման հրահանգների էջին։
    Կանխիկ վճարման վերաբերյալ նշումներ՝
    1. Երբ կանխիկ վճարում կատարեք, այս համակարգում դրա գրանցման համար կպահանջվի մինչև 2 աշխատանքային օր, որի ընթացքում կարող եք հանդիպում հերթագրել հյուպատոսական բաժանմունքում:
    2. Դուք կարող եք կանխիկ վճարման կտրոնն օգտագործել միայն մեկ գործարքի համար։
  • Վճարել կրեդիտ քարտով

Վիզա ստանալու համար դիմումի վճարի պայմանները

ԱՄՆ վիզա ստանալու դիմումի վճարները (MRV)՝

  • Վերադարձման ենթակա չեն․ ԱՄՆ պետքարտուղարությունը չի վերադարձնում Վիզա ստանալու դիմումի վճարները։
  • Փոխանցման ենթակա չեն․ վիզա ստանալու համար դիմումների վճարները չեն կարող վերավաճառվել կամ փոխանցվել մեկ այլ դիմումատուի։
  • Գործում է միայն մեկ դիմումի համար․ վիզա ստանալու համար դիմումի վճարը կարող է օգտագործվել միայն մեկ դիմումի համար։ Եթե վիզա ստանալու համար դիմումը մերժվում է, ապա անհրաժեշտ կլինի վիզա ստանալու համար նոր դիմում և վճար՝ կրկին դիմելու համար։
  • Գործողության ժամկետը լրանում է 1 տարուց․ վիզա ստանալու համար դիմումի վճարը վավերական է գնման օրվանից հետո 365 օր։ Վճարի գործողության ժամկետը լրանում է, և Դուք զրկվում եք Վիզա ստանալու համար դիմումի վճարն օգտագործելու իրավունքից։
  • Կոնկրետ երկրում օգտագործելու համար վճարված՝ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմումի վճարը չի կարող փոխանցվել մեկ այլ երկիր։ Մեկ երկրում վճարումը կատարելուց հետո, Դուք չեք կարող հարցազրույցի նշանակման պայմանավորվածություն ձեռք բերել մեկ այլ երկրում։ Եթե ցանկանում եք հարցազրույցի համար վերստին պայմանավորվածություն ձեռք բերել նույն երկրում, խնդրում ենք չեղյալ հայտարարել կամ վերստին պայմանավորվածություն ձեռք բերել հարցազրույցի համար՝ գրանցվելով այս վեբկայքում։ Դրա համար լրացուցիչ վճար չի պահանջվում։

Schedule of U.S Visa (MRV) Fees

185 ԱՄՆ դոլար

(B) Այցելու՝ Ձեռնարկատիրական գործունեություն, Զբոսաշրջություն, Բուժում
(C) ԱՄՆ-ով տարանցում
(D) Անձնակազմի անդամ
(F) Ակադեմիական ուսանող
(M) Մասնագիտական/Ոչ ակադեմիական ուսանող
(I) ԶԼՄ-ներ կամ Լրագրողներ
(J) Փոխանակման ծրագրով այցելու
(TD/TN) Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագրի (NAFTA) երկրների մասնագետ
(T) Թրաֆիքինգի զոհ
(U) Քրեական արարքի զոհ

205 ԱՄՆ դոլար

(H) Ժամանակավոր աշխատող/Աշխատանք կամ Վերապատրաստվողներ
(O) Առանձնահատուկ ունակությունների տեր անձինք
(P) Մարզիկներ, Դերասաններ և Կատարողական արվեստի ներկայացուցիչներ
(Q) Միջազգային մշակութային փոխանակման ծրագրով այցելու
(R) Կրոնական ծառայող
(L) Ընկերության ներսում փոխատեղվող աշխատակից

315 ԱՄՆ դոլար

(E1) Միջազգային պայմանագրի ներքո ժամանող ձեռնարկատեր
(E2) Միջազգային պայմանագրի ներքո ժամանող ներդրող
(E3) Նեղ մասնագիտությամբ ավստրալացի աշխատակից

265 ԱՄՆ դոլար

(K) ԱՄՆ քաղաքացու փեսացու (հարսնացու) կամ ամուսին


Վիզա ստանալու դիմումատուների համար լրացուցիչ վճարները

Բացի վիզա ստանալու դիմումի համար վճարից (MRV)՝ կարող են պահանջվել լրացուցիչ վճարներ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար։ Լրացուցիչ վճարների տեսակները, որոնք կարող են պահանջվել վիզա ստանալու դիմումի հետ կապված, հետևյալն են՝

Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) համար վճար

Ուսանող (F կամ M) և Փոխանակման ծրագրով այցելուի (J) վիզա ստանալու համար դիմողներից պահանջվում է վճարել առանձին SEVIS (Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի) վճար։ Վճարման ապացույց է պահանջվում՝ նախքան կտրամադրվի ուսանողի կամ փոխանակման ծրագրով այցելուի վիզա։ Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) և վճարի կատարման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել http://www.ice.gov/sevis հասցեով։

Փոխադարձության սկզբունքով գանձվող վճար

Կախված դիմումատուի քաղաքացիության երկրից և վիզայի տեսակից՝ դիմումատուից կարող է նաև պահանջվել վիզայի տրամադրման համար լրացուցիչ վճար կատարել, որը հայտնի է որպես փոխադարձության սկզբունքով գանձվող վճար։ Փոխադարձության սկզբունքով գանձվող վճարի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել https://travel.state.gov/content/travel/en/us-visas/Visa-Reciprocity-and-Civil-Documents-by-Country.html հասցեով

։