Դիվանագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, Դեսպանության անձնակազմի, ՆԱՏՕ-ի անձնակազմի, Ֆուլբրայթ ծրագրի կրթաթոշակառուների համար վիզաներ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ, ՆԱՏՕ-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄ

Դիվանագիտական (A), Միջազգային կազմակերպության (G) և ՆԱՏՕ վիզաները տրվում են դիվանագետներին և պետական այլ պաշտոնյաների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու համար։ Որպես կանոն, դիվանագետի կամ պետական այլ պաշտոնյայի կողմից պահանջվող վիզայի տեսակը կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու նրանց նպատակից։ Գոյություն ունեն շատ կոնկրետ պահանջներ, որոնք պետք է դիմումատուները բավարարեն A, G կամ NATO տեսակի վիզաներ ստանալու համար՝ ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն։

Դիվանագիտական անձնագրեր ունեցողների և պաշտոնական վիզաների համար դիմողների մեծ մասն ազատված է մեքենայաընթեռնելի վիզա (MRV) ստանալու համար վճարից։ Այս վիզաների կատեգորիաների համար դիմումատուները ՉՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, որովհետև մեքենայաընթեռնելի վիզա (MRV) ստանալու համար վճարը վերադարձման ենթակա չէ, նույնիսկ եթե սխալմամբ է վճարվել։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել վիզաներ տրամադրելու համար պատասխանատու Ձեր Կառավարության կամ գործակալության վարչական գրասենյակի հետ։

Դիվանագիտական և պաշտոնական վիզաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://travel.state.gov/content/travel/en/us-visas/other-visa-categories/visas-diplomats.html

ՆԱՏՕ վիզաների համար լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://travel.state.gov/content/travel/en/us-visas/other-visa-categories/visa-employees-nato.html

Դիվանագետները, պետական մարմինների ներկայացուցիչները, Դեսպանության անձնակազմը, միջազգային կազմակերպության և ՆԱՏՕ-ի անձնակազմը պետք է իրենց դիմումները ներկայացնեն անմիջականորեն Դեսպանություն/Հյուպատոսություն։

Այս գործընթացն սկսելու եղանակների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել Դեսպանության վեբկայք հետևյալ հասցեով՝ կայքը.


Ֆուլբրայթ ծրագրի կրթաթոշակառուներ կամ ԱՄՆ Կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանակման այլ ծրագրերի մասնակիցներ

Ֆուլբրայթի կրթաթոշակառուները կամ ԱՄՆ Կառավարության կողմից ֆինանսավորվող այլ փոխանակման այցելուն (J) վիզայի դիմողները պարտավոր չեն վճարել վիզայի դիմումի մշակման վճարները, եթե նրանք ԱՄՆ-ի Պետ դեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալություն (USAID) անդամներ են կամ ԱՄՆ-ի Կառավարության կրթական և մշակութային փոխանակման ծրագիր է, որը ֆինանսավորվում է պետության կողմից, որտեղ ծրագրի սերիական համարը սկսվում է G-1-ով, G-2-ով, G-3-ով կամ G-7-ով, որը տպագրվել է DS-2019 ձևի վրա, փոխանակման այցելուի (J) կարգավիճակի իրավասության վկայագիր:

Օգտակար հղումներ՝
Փոխանակման ծրագրով այցելուի (J) վիզա
Կրթական և փոխանակման հարցերով բյուրո Փոխանակման ծրագրեր

Յուրաքանչյուր ճանապարհորդողի պարտականությունն է՝ ճշտել, թե արդյոք վիզա ստանալու համար վճար պահանջվում է, թե ոչ։

Եթե անհրաժեշտ է, որպեսզի ճանապարհորդողը դիմի վիզա ստանալու համար, որի համար պահանջվում է վիզա ստանալու համար վճարի կատարում, ապա ճանապարհորդողը պետք է պայմանավորվածություն ձեռք բերի վիզա ստանալու նպատակով դիմելու համար։ Ընտրեք այս տարբերակը "Ես լրացրել եմ ԱՄՆ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմումի (DS-160) ձևը, և ինձ անհրաժեշտ է դիմել վիզա ստանալու համար" Վիզաների ազգային կենտրոնի (NIV) կայքից։

Եթե ճանապարհորդողն իրավունք ունի ճանապարհորդելու Միացյալ Նահանգներ առանց մեքենայաընթեռնելի վիզա ստանալու համար վճար (MRV) կատարելու, ապա ճանապարհորդողը պետք է կապ հաստատի այն Հյուպատոսական բաժնի հետ, որտեղ նա ցանկանում է դիմել՝

http://tinyurl.com/YerevanVisa