Scroll Down

Դիմեք մեզ

Հարցման առիթը

Խնդրում ենք ընտրել ձեր հարցման նպատակը՝

Դիմումի կարգավիճակ

Վիզայի դիմումը մշակելու և հաստատված ԱՄՆ վիզան տպելու համար պահանջվող ժամանակը տարբեր է յուրաքանչյուր անհատ դիմորդի պարագայում: ԱՄՆ Հյուպատոսական բաժնում հարցազրույցին ներկայանալուց հետո կարող եք հետևել ձեր վիզայի դիմումի կարգավիճակին՝ այցելելով https://ceac.state.gov/CEAC կայքէջը:

Ընդհանուր տեղեկություններ

Հաճախորդների սպասարկման կենտրոնի գործակալները կարող են ձեզ օգնել հեռախոսով, Skype-ով կամ էլեկտրոնային փոստով:

Անգլերեն ծառայության համար՝

Բացել Երկուշաբթի - Ուրբաթ, տեղական ժամանակով 9։00 մինչև 17:00։

Ֆարսի ծառայության համար՝

Բացել Երկուշաբթի - Ուրբաթ, տեղական ժամանակով 9։00 մինչև 17:00։

Հայերեն ծառայության համար՝

Բացել Երկուշաբթի - Ուրբաթ, տեղական ժամանակով 9։00 մինչև 17:00։

Տեղական հեռախոսահամարներ

+374 60 465 986

Եթե զանգահարում եք Միացյալ Նահանգների տարածքից, հավաքեք +1 703 520 2525:

Եթե Skype եք օգտագործում՝ skype-am

Էլփոստ՝ esee_contactus+am+info+hy@visaops.net

Հաճախորդների սպասարկման կենտրոնը ՉԻ ԿԱՐՈՂ ձեզ օգնել հետևյալ հարցերով՝

  • Որոշել ձեր ճանապարհորդության նպատակի համար պահանջվող վիզան:
  • Լրացնել կամ օգնել լրացնել վիզայի դիմումի DS-160 կամ DS-260 ձևը:
  • Որոշել Վիզայից հրաժարման ծրագրի (ESTA) շրջանակներում առանց վիզայի ճանապարհորդելու իրավունակությունը:
  • Տեղեկատվություն տրամադրել հարցազրույցից հետո ձեր անհատական դիմումի կարգավիճակի վերաբերյալ: ԱՄՆ Հյուպատոսական բաժնում հարցազրույցին ներկայանալուց հետո կարող եք հետևել ձեր վիզայի դիմումի կարգավիճակին՝ այցելելով https://ceac.state.gov/CEAC կայքէջը:

Հաճախորդների սպասարկման կենտրոնը ԿԱՐՈՂ Է ձեզ օգնել հետևյալ հարցերով՝

  • Տեղեկատվություն տրամադրել, թե որտեղ կարող եք ուսումնասիրել վիզայի տրամադրման ընթացակարգի վերաբերյալ տեղեկությունները:
  • Տեղեկատվություն տրամադրել վիզայի դիմումի մշակման գործընթացի մասին:
  • Տեղեկատվություն տրամադրել վիզայի դիմումի միջնորդավճարը մուծելու կարգի մասին:
  • Նշանակել կամ վերանշանակել ձեր ընդունելությունը՝ որպես այդ գործընթացն առցանց կատարելու այլընտրանք:
  • Տեղեկատվություն տրամադրել ձեր փաստաթղթերի վերադարձման կարգավիճակի մասին, երբ որոնման համար տրվի ձեզ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հաճախորդների սպասարկման կենտրոնին հասանելի է կարգավիճակի վերաբերյալ այն նույն տեղեկատվությունը, որը կարող եք տեսնել այս կայքում ձեր հաշիվը մուտք գործելով:
  • Աջակցել ձեր վիզայի միջնորդավճարի վճարմանը կամ սուրհանդակային ծառայությանը առնչվող տեխնիկական հարցերով: Այդպիսի դեպքերի համար խնդրում ենք օգտագործել ստորև տրված էլեկտրոնային փոստի կոնտակտային տվյալները և տրամադրել մանրամասն տեղեկություններ:

Վիզա ստանալու համար դիմումի վճարի կատարման հետ կապված հարցերը

Եթե Ձեր դիմումը վերաբերում է վիզա ստանալու համար դիմումի վճարի կատարման հետ կապված հարցին, ապա խնդրում եք՝ ՄԻ ՎՃԱՐԵՔ ԿՐԿԻՆ։

Վճարմանն առնչվող դիմումների ուսումնասիրումը հնարավորինս կարագացվի, բայց վիզա ստանալու դիմումի լրացուցիչ վճարները չեն վերադարձվի։ Վճարման բոլոր եղանակների դեպքում, բացի դեբետային կամ վարկային քարտից, վիզայի դիմումի միջնորդավճարի մուծումը ոչ անմիջապես է ուժի մեջ մտնում։ Վիզա ստանալու դիմումի վճարների կատարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Վիզա ստանալու համար վճարները։

Վիզա ստանալու համար դիմումի վճարի կատարման հետ կապված բոլոր հարցերի համար խնդրում ենք Կապ մեզ հետ հղման միջոցով ուղարկել էլ․ նամակ հետևյալ էլ․ փոստի հասցեին՝

esee_contactus+am+mrv+hy@visaops.net

Նշում․ խնդրում ենք հստակ ներկայացնել խնդիրը և վճարման ցանկացած ապացույց՝ Ձեր հարցումն արդյունավետ կերպով ուսումնասիրելու համար։


Փաստաթղթերի առաքմանն առնչվող հարցեր

Ձեր փաստաթղթերի վերադարձին հետևելու գործընթացը կսկսվի, երբ ԱՄՆ Հյուպատոսական բաժինը փաստաթղթերը փոխանցի սուրհանդակային ծառայությանը: Սուրհանդակային ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար տե՛ս Վիզային առնչվող փաստաթուղթ Սուրհանդակային ծառայություններ բաժինը:

Խնդրում ենք նախ ստուգել ձեր փաստաթղթերի կարգավիճակը՝ մուտք գործելով այս կայքը կամ զանգելով հեռախոսային սպասարկման կենտրոն: Եթե դեռևս այլ մտահոգություններ կամ խնդիրներ ունեք ձեր փաստաթղթերի վերադարձի կապակցությամբ, կամ եթե 5 աշխատանքային օրից ավելի է անցել ձեր վիզայի տրամադրումից հետո, իսկ առաքման համարը դեռ չի երևում, դիմեք մեզ՝ նամակ ուղարկելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝

esee_contactus+am+courier+hy@visaops.net


Խմբային փաստաթղթերի ուսումնասիրում

«Խմբի համակարգողի» հաշվի հասանելիություն ստանալու համար ներկայացվող պահանջները ստուգելու համար խնդրում ենք այցելել Խմբային փաստաթղթերի ուսումնասիրում Ընկերություններ, ճամփորդական գործակալություններ և այլ կազմակերպություններ ։

Եթե ստացել եք «Խմբի համակարգողի» հաշվի հասանելիություն և վեբկայքի տեխնիկական խնդիրների, մեքենայաընթեռնելի վիզա (MRV) ստանալու դիմումի համար վճարի կամ մուտք գործելու համար անհրաժեշտ Ձեր տեղեկությունների (էլ․ փոստ և գաղտնաբառ) վերաբերյալ օգնության կարիք ունեք, ապա ուղարկեք էլ․ նամակ հետևյալ հասցեով՝ Group_Processing_ARM@visaops.net։


Այլ հարցեր

Մենք չենք կարող կարգավիճակի թարմացումներ տրամադրել ձեր դիմումի (ոչ ներգաղթային վիզայի կամ ներգաղթային վիզայի) վերաբերյալ, ոչ էլ կարող ենք օգնություն տրամադրել DS-160 կամ DS-260 ձևի վերաբերյալ:

Նամակ ուղարկեք esee_contactus+am+info+hy@visaops.net էլեկտրոնային հասցեին, եթե օգնություն է հարկավոր հետևյալ հարցերով՝

  • ընդհանուր տեղեկատվություն վիզայի համար դիմելու կարգի մասին
  • կայքի հետ կապված տեխնիկական խնդիրներ
  • ձեր մուտքի տվյալները (էլփոստը և գաղտնաբառը)՝ վճարում կատարելու և ընդունելություն նշանակելու նպատակով կայք մուտք գործելու համար

Ծանոթություն. Խնդրում ենք ներկայացնել խնդրի հստակ նկարագրությունը և էկրանի պատկերները, որպեսզի ապահովվի ձեր հարցման արդյունավետ մշակումը:

Վիզայի և ընդունելության վերաբերյալ բոլոր տեղեկությունների համար վերադարձեք մեր կայքի հիմնական էջը: