Վիզայի վճարի վավերականության երկարացում

ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղյակ է, որ վիզայի բազմաթիվ դիմումատուներ վճարել են վիզայի դիմումի ձևակերպման վճարը և դեռևս սպասում են վիզայի հանդիպման նշանակմանը: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ որքան հնարավոր է արագ և ապահով կերպով վիզայի բոլոր բնականոն ընթացակարգերը վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ, կարող եք հանգիստ լինել, քանի որ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունները կերկարացնեն ձեր վճարման վավերականությունը (որը կոչվում է MRV վճարում) մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը, որպեսզի բոլոր դիմումատուներին, ովքեր հյուպատոսության բնականոն աշխատանքների դադարեցման պատճառով չեն կարողացել վիզայի հանդիպում նշանակել, հնարավորություն տրվի նշանակել և/կամ ներկայանալ վիզայի հանդիպման արդեն իսկ կատարված վճարումով։ Խնդրում ենք շարունակել հետևել այս կայքին, որպեսզի տեղեկանաք, թե երբ ենք վերադառնում վիզայի բնականոն ընթացակարգերին։


U.S. Visa and Travel Updates

For the latest information from the U.S. Department of State regarding visa issues and travel to the United States, please visit: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news.html.

More

Scroll Down

Բարի գալուստ, ԱՄՆ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմումատուներ

Դուք Հայաստան ԱՄՆ դեսպանության ոչ ներգաղթային (ժամանակավոր) վիզայի տեղեկատվական և հարցազրույցների նշանակման պաշտոնական վեբկայքում եք։

Presidential Proclamation 10014

Հունիսի 22-ին՝ երկուշաբթի, նախագահ Թրամփը ստորագրեց դեպի Միացյալ Նահանգներ որոշ ներգաղթողների և ոչ ներգաղթողների մուտքը կասեցնող հռչակագիր, որոնք ռիսկ են ներկայացնում ԱՄՆ-ի աշխատանքային շուկային կորոնավիրուսի բռնկմանը հաջորդող ժամանակաշրջանում։ Անմիջապես ուժի մեջ մտած հռչակագիրը երկարացնում է որոշ ներգաղթողների մուտքի կասեցումը (նախագահական հռչակագիր թիվ 10014) մինչև 2020թ․ դեկտեմբերի 31։ Հռչակագրով սահմանված նոր սահմանափակումները ուժի մեջ են մտել հունիսի 24-ին, չորեքշաբթի, ժ․ 12:01 a.m. EDT ժամանակով, և վավեր են մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը, եթե չերկարաձգվեն նախագահի կողմից։ Հռչակագիրը կիրառելի չէ ԱՄՆ քաղաքացիների, օրինական մշտական բնակիչների և օտարերկրացիների նկատմամբ, ովքեր հռչակագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ գտնվում կամ գտնվել են Միացյալ Նահանգներում կամ ունեն վավեր ոչ ներգաղթային կամ ներգաղթային վիզա։

Հռչակագիրը կասեցնում է հետևյալ կատեգորիաներին պատկանող ոչ ներգաղթողների մուտքը․ H-1B, H-2B, J (օտարերկրացիներ, որոնք մասնակցում են պրակտիկանտի, ստաժորի, ուսուցչի, ճամբարի խորհրդատուի, au pair կամ ամառային աշխատանքային ճամփորդական ծրագրի) և L՝ իրենց ամուսինների/կանանց և երեխաների հետ միասին։ Հռչակագրի համաձայն չեն կարող չեղարկվել վավեր վիզաները։ Նախագահական թիվ 10014 հռչակագիրը և այս հռչակագիրը սահմանափակումների որոշ բացառություններ են տրամադրում որոշակի կատեգորիաների պատկանող ներգաղթողների և ոչ ներգաղթողների համար։ Նախագահական հռչակագրերի ամբողջական տեքստը հասանելի է Սպիտակ տան կայքում՝ https://www.whitehouse.gov/presidential-actions/proclamation-suspending-entry-aliens-present-risk-u-s-labor-market-following-coronavirus-outbreak/.

Ավելին

Ընտրեք այս տարբերակը, եթե երբևէ օգտվել եք այս կայքից և լրացրել DS-160 դիմումը https://ceac.state.gov/genniv.

Ընտրեք այս տարբերակը շարունակելու կամ վերանայելու վիզա ստանալու համար գոյություն ունեցող դիմումը, կամ եթե արդեն ստեղծել եք հաշիվ աս կայքում։

Իմանալ ավելին վիզա ստանալու դիմումի գործընթացի մասին։