Պահանջվող փաստաթղթեր

Ընդհանուր նկարագրություն

Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար նախապատրաստվելիս դիմումատուները պետք է հավաքեն ճանապարհորդության նպատակին առնչվող համապատասխան փաստաթղթերը։ Ստորև նշված է վիզայի բոլոր կատեգորիաների համար փաստաթղթերի առաջարկվող ցանկը։ Անհրաժեշտ է հավաստիանալ, որ Դուք բավարարում եք ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ ստանալու այն վիզայի կատեգորիան, որի համար դիմում եք։ Որևէ երաշխիք չկա, որ Ձեզ կտրամադրեն վիզա։ Ճանապարհորդության վերջնական ծրագրեր մի կազմեք, և ոչ էլ տոմսեր գնեք, քանի դեռ Ձեզ վիզա չի տրվել։

Նշում․ կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջվել։ Խնդրում ենք ստուգել հրահանգները, թե ինչպես դիմել վիզա ստանալու համար այն Դեսպանության կամ Հյուպատոսության վեբկայքում, որտեղ դիմելու եք վիզա ստանալու համար։ Լրացուցիչ փաստաթղթեր կարող են պահանջվել վիզա ստանալու իրավունքը ստուգելու համար։

  1. Վիզա ստանալու այն դիմումների դեպքում, որոնց համար պահանջվում է, որպեսզի դիմումատուները պետք է անձամբ ներկայանան, դիմումատուները պետք է հարցազրույցի համար իրենց հետ բերեն բոլոր պահանջվող փաստաթղթերը։
  2. Վիզա ստանալու այն դիմումատուների դեպքում, որոնք կարող են անձամբ չմասնակցել Հուպատոսական բաժնում նշանակված հարցազրույցին, դիմումատուները պետք է Հյուպատոսական բաժին ուսումնասիրությանը ներկայացվող փաթեթում պետք է ընդգրկեն բոլոր պահանջվող փաստաթղթերը։

Ընդհանուր բնույթի պահանջվող փաստաթղթեր վիզաների բոլոր տեսակների համար

Հետևյալ փաստաթղթերը պահանջվում են վիզաների բոլոր տեսակների համար՝

  1. Ներկայիս անձնագիրը, որը վավերական է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար։ Անձնագիրը պետք է վավերական լինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու ժամկետից հետո առնվազն վեց ամիս (եթե վիզա ունենալու պահանջից ազատում չի նախատեսվում կոնկրետ երկրի հետ համաձայնագրերով
  2. Վերջերս տրված ԱՄՆ վիզա պարունակող անձնագիր (առկայության դեպքում)։
  3. Ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմում, Ձև DS-160-ի հաստատման էջ։
  4. Այս վեբկայքից տպված հաստատման և հրահանգների էջ։
  5. Վերջին վեց ամսվա մեկ 5 x 5 սմ (2 x 2 դյույմ) գունավոր լուսանկար։ Լուսանկարների վերաբերյալ Պետքարտուղարության ուղեցույցների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/photos.html.
  6. Ընտանիքի ուղեկցող անդամները պետք է ներկայացնեն ամուսնության վկայական (ամուսնու կամ կնոջ համար) և (կամ) ծննդյան վկայական (21-ից ցածր տարիքի չամուսնացած երեխաների համար)՝ ըստ համապատասխան իրավիճակի, եթե Միացյալ Նահանգներ մուտք չեն գործում այլ նպատակով:

Եթե անձամբ եք ներկայանում տեսակցության,պետք է բերեք բնօրինակ փաստաթղթեր: Եթե ձեր փաստաթղթերը սուրհանդակային ծառայության միջոցով ուղարկելու իրավունք ունեք,ապա պետք է ուղարկեք ներկայիս վավերական անձնագիրն ու նախորդ անձնագիրը, որում նշված է վերջերս տրված ԱՄՆ վիզան (եթե կա այդպիսին) , ինչպես նաև DS-160 ձևի հաստատման էջը և ցանկացած այլ հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Վիզայի յուրաքանչյուր տեսակի համար պահանջվող հիմնավորող փաստաթղթերի ցանկը տրված է ներքևի բաժնում:


Պահանջվող լրացուցիչ փաստաթղթեր՝ կախված վիզայի տեսակից

(B) ԱՅՑԵԼՈՒ՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԲՈՒԺՈՒՄ

  • Եթե ճանապարհորդում եք բուժման նպատակով, ապա պատրաստ եղեք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
    • Բժշկական ախտորոշում տեղի բժշկի կողմից, որտեղ տրված է հիվանդության նկարագրությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուժման անհրաժեշտության պատճառը։
    • Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող բժշկի կամ բժշկական հաստատության կողմից տրված նամակ, որտեղ նշված է ախտորոշված հիվանդությունը բուժելու պատրաստակամության մասին, և մանրամասն նշված է բուժման ծրագրված տևողությունն ու գինը (այդ թվում՝ բժշկի վճարները, հոսպիտալացման վճարները և բուժման հետ կապված մյուս ծախսերը)։
    • Ապացույց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիվանդի տեղափոխման, բուժման ու ապրուստի ծախսերը կվճարվեն։ Դա կարող է լինել եկամտի/խնայողությունների մասին բանկային կամ այլ քաղվածքների կամ եկամտահարկի հայտարարագրերի հաստատված պատճենների տեսքով (հիվանդի կամ բուժման համար վճարող անձի կամ կազմակերպության):
  • Դուք կարող եք ԱՄՆ-ում անձնական կամ տնային աշխատողի կարգավիճակով ժամանակավորապես աշխատելու նպատակով B-1 այցելուի վիզայի համար դիմել սահմանափակ իրավիճակներում: Ձեզնից և ձեր գործատուից կպահանջվի ապացուցել, որ աշխատանքային հարաբերությունները համապատասխանում են ԱՄՆ-ի աշխատավարձերին և աշխատանքային պայմաններին: Դիմելու կարգի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար այցելեք ձեր տեղական ԱՄՆ դեսպանատան համացանցային կայքը և https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visitor.html.

Հյուպատոսական բաժնում անձամբ հարցազրույցի ներկայանալիս կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր՝ հաստատելու, թե դուք համապատասխանու՞մ եք արդյոք մուտքի արտոնագրի պահանջներին։ Եթե դուք բավարարում եք անձամբ հյուպատոսական հարցազրույց ՉԱՆՑՆԵԼՈւ պահանջները, ապա ներկայացրեք միայն պահանջվող փաստաթղթերը, որոնց ցանկը բերված է հրահանգների էջում։

Օրինակ, հարցազրույցի համար լրացուցիչ կերպով պահանջվող փաստաթղթերը կարող են ներառել ապացույցներ հետևյալի վերաբերյալ.

  • Ձեր ուղևորության նպատակի
  • Ձեր ուղևորությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնելու ձեր մտադրության և (կամ)
  • Ձեր ուղևորության բոլոր ծախքերը վճարելու ձեր ունակության։
  • Ձեր զբաղվածության (աշխատանքի) և (կամ) ընտանեկան կապերի վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը կարող են բավարար լինել՝ ցույց տալու ձեր ուղևորության նպատակը և հայրենի երկիր վերադառնալու ձեր մտադրությունը։
  • Եթե դուք չեք կարող ծածկել ձեր ուղևորության բոլոր ծախքերը, ապա կարող եք ցույց տալ ապացույցներ, որ մեկ ուրիշ անձ կծածկի ձեր ուղևորության ծախքերի մի մասը կամ բոլոր ծախքերը։

(C) ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՎ ՏԱՐԱՆՑՈՒՄ

  • Այլ երկիր մեկնելու ճանապարհին Ամերիկայի Միացյալ Նահանգներով տարանցելու ապացույց, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնելու մտադրություն։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում բոլոր ծախսերը վճարելու համար բավարար միջոցների առկայության մասին ապացույց
  • Ապացույց այն մասին, որ դիմումատուն բնակության վայր ունի այն երկրում, ուր նա մտադիր է վերադառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելուց հետո։ Դա սովորաբար ապացուցվում է ընտանիքի առկայությամբ, մասնագիտությամբ, սեփականությամբ, աշխատանքով կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից բացի այլ երկրի հետ կապերով կամ դրա նկատմամբ պարտավորություններով, որոնք բավարար են, որպեսզի դիմումատուն վերադառնա այնտեղ արտերկրում գտնվելուց հետո։

(D) ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ

  • Գործատու ընկերության կողմից տրամադրված նամակ/պայմանագիր, որով հաստատվում է աշխատանքի տևողությունը և, հնարավորության դեպքում, Միացյալ Նահանգներ մուտք գործելու վայրերը։

(E) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԺԱՄԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԺԱՄԱՆՈՂ ՆԵՐԴՐՈՂ

E տեսակի վիզաների գործընթացին ծանոթանալու համար կարող եք այցելել Երևանում ԱՄՆ դեսպանատան կայք էջ և տեսնել հրահանգները: ԱՎելին իմանալու համար սեղմեք այստեղ. տեղեկություն E տեսակի վիզայի համար E Visa Information.

(E3) ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՎՍՏՐԱԼԱՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

  • Ձև ETA 9035՝ հստակ նշված որպես "E3 - Australia - to be processed (E3 Ավստրալիա - պետք է ուսումնասիրվի): Նշում. այս ձևը Աշխատանքային պայմանի մասին հաստատված դիմումի ծանուցում է, որն ԱՄՆ գործատուն ստանում է Աշխատանքի քարտուղարությունից (DOL)։
  • Աշխատանքի առաջարկի նամակ՝ ԱՄՆ-ում գտնվող գործատուի կողմից վճարվող աշխատավարձի մասին մանրամասներով, որտեղ նշված է, որ աշխատակիցն ընդգրկվելու է նեղ մասնագիտական աշխատանքներում։
  • Օտարերկրյա կրթական աստիճանը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենը և ապացույց այն մասին, որ դա համարժեք է ԱՄՆ-ում պահանջվող աստիճանին, կամ տվյալ նեղ մասնագիտական աշխատանքի համար պահանջվող՝ ԱՄՆ բակալավրի կամ ավելի բարձր աստիճանը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենը։
  • Ծրագրված զբաղվածության երկրում տվյալ աշխատանքով զբաղվելու համար պահանջվող ցանկացած լիցենզիայի կամ այլ պաշտոնական թույլտվության հաստատված պատճեն։ Եթե ընդունվելիս լիցենզիայի ստացումը անմիջապես անհրաժեշտ չէ, ապա դիմումատուն պետք է ապացույցներ ունենա այն մասին, որ պահանջվող լիցենզիան կստանա ընդունվելուց հետո ողջամիտ ժամկետներում։

(F) ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿԱՄ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂ

  • Ձև I-20, Ոչ ակադեմիական, լեզու սովորող և մասնագիտական դասընթացների համար ոչ ներգաղթային (F-1 or M-1) ուսանողի կարգավիճակի իրավունք տվող վկայական։ Անհրաժեշտ է, որպեսզի դիմումատուն ներկայացնի Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգով (SEVIS) գեներացվող Ձև՝ I-20-ը, որը դիմումատուին տրամադրվել է նրա ուսումնական հաստատության կողմից։ Դիմումատուն և դպրոցը պետք է ստորագրեն I-20 ձևը։
  • Ուսանողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին տրվող վիզաների տեղեկատվական համակարգի (SEVIS) I-901 միջնորդավճարի անդորրագիր: Լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ումից է պահանջվում վճարել այս միջնորդավճարը, կարող եք ստանալ SEVP-ից հետևյալ կայքում՝ http://www.fmjfee.com։

Հյուպատոսական բաժնում անձամբ հարցազրույցի ներկայանալիս կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր՝ հաստատելու, թե դուք համապատասխանու՞մ եք արդյոք մուտքի արտոնագրի պահանջներին։ Եթե դուք բավարարում եք անձամբ հյուպատոսական հարցազրույց ՉԱՆՑՆԵԼՈւ պահանջները, ապա ներկայացրեք միայն պահանջվող փաստաթղթերը, որոնց ցանկը բերված է հրահանգների էջում։

Օրինակ, հարցազրույցի համար լրացուցիչ կերպով պահանջվող փաստաթղթերը կարող են ներառել ապացույցներ հետևյալի վերաբերյալ.

  • Ձեր ուղևորության նպատակի
  • Ձեր ուղևորությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնելու ձեր մտադրության և (կամ)
  • Ձեր ուղևորության բոլոր ծախքերը վճարելու ձեր ունակության։
  • Ձեր զբաղվածության (աշխատանքի) և (կամ) ընտանեկան կապերի վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը կարող են բավարար լինել՝ ցույց տալու ձեր ուղևորության նպատակը և հայրենի երկիր վերադառնալու ձեր մտադրությունը։
  • Եթե դուք չեք կարող ծածկել ձեր ուղևորության բոլոր ծախքերը, ապա կարող եք ցույց տալ ապացույցներ, որ մեկ ուրիշ անձ կծածկի ձեր ուղևորության ծախքերի մի մասը կամ բոլոր ծախքերը։

(H) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

  • Ձեր հաստատված միջնորդագրի անդորրագրի համարը, ինչպես այն նշված է USCIS-ի (ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների) տրամադրած «Միջնորդագիր ոչ ներգաղթյալ աշխատողի համար» Ձև I-129-ում կամ «Հայցի ներկայացման մասին ծանուցում» Ձև I-797-ում (չի վերաբերում H1B1 վիզայի համար դիմող անձանց):
  • Աշխատանքի առաջարկ Միացյալ Նահանգների գործատուից և Աշխատանքի նախարարության կողմից վկայագրված ու հաստատված դիմում (միայն վերաբերում է H1B1 վիզայի համար դիմող անձանց):

(I) ԶԼՄ-ներ և ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

  • Աշխատանքի մասին ապացույց
  • Պաշտոնական Մամուլի-ID պատճեն, եթե կիրառելի է։

(J) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՅՑԵԼՈՒ

  • Փոխանակման ծրագրով ժամանող այցելուի կարգավիճակի իրավասության բնօրինակ վկայական, DS-2019 ձև - SEVIS-ի կողմից գեներացված DS-2019 ձև է տրամադրվում ծրագրի հովանավորի կողմից այն բանից հետո, երբ հովանավորը մուտքագրում է փոխանակման ծրագրով ժամանող այցելուի տվյալները SEVIS համակարգում։ Փոխանակման ծրագրով այցելուները, այդ թվում՝ ամուսիններն ու անչափահաս երեխաները պետք է գրանցվեն Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS)։ Յուրաքանչյուր անձ ստանում է առանձին Ձև DS-2019։
  • Վերապատրաստման/Պրակտիկ դասընթացների տեղավորման ծրագիր՝ Ձև DS-7002։ Բացի Ձև DS 2019-ից՝ J-1 Վերապատրաստվողների և պրակտիկանտների կատեգորիաների մասնակիցների համար պահանջվում է Ձև DS 7002 (Ձև DS-2019-ում Վանդակ 7-ի համաձայն։). Վերապատրաստվողների և պրակտիկանտների ծրագրերի մասին ավելին իմանալու համար այցելեք https://travel.state.gov/content/travel/en/us-visas/study.html։
  • Ուսանողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին տրվող վիզաների տեղեկատվական համակարգի (SEVIS) I-901 միջնորդավճարի անդորրագիր: Լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ումից է պահանջվում վճարել այս միջնորդավճարը, կարող եք ստանալ SEVP-ից հետևյալ կայքում՝ http://www.fmjfee.com։

Հյուպատոսական բաժնում անձամբ հարցազրույցի ներկայանալիս կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր՝ հաստատելու, թե դուք համապատասխանու՞մ եք արդյոք մուտքի արտոնագրի պահանջներին։ Եթե դուք բավարարում եք անձամբ հյուպատոսական հարցազրույց ՉԱՆՑՆԵԼՈւ պահանջները, ապա ներկայացրեք միայն պահանջվող փաստաթղթերը, որոնց ցանկը բերված է հրահանգների էջում։

Օրինակ, հարցազրույցի համար լրացուցիչ կերպով պահանջվող փաստաթղթերը կարող են ներառել ապացույցներ հետևյալի վերաբերյալ.

  • Ձեր ուղևորության նպատակի
  • Ձեր ուղևորությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնելու ձեր մտադրության և (կամ)
  • Ձեր ուղևորության բոլոր ծախքերը վճարելու ձեր ունակության։
  • Ձեր զբաղվածության (աշխատանքի) և (կամ) ընտանեկան կապերի վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը կարող են բավարար լինել՝ ցույց տալու ձեր ուղևորության նպատակը և հայրենի երկիր վերադառնալու ձեր մտադրությունը։
  • Եթե դուք չեք կարող ծածկել ձեր ուղևորության բոլոր ծախքերը, ապա կարող եք ցույց տալ ապացույցներ, որ մեկ ուրիշ անձ կծածկի ձեր ուղևորության ծախքերի մի մասը կամ բոլոր ծախքերը։

(K) ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՓԵՍԱՑՈՒ (ՀԱՐՍՆԱՑՈՒ ) ԿԱՄ ԱՄՈՒՍԻՆ

(L) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՓՈԽԱՏԵՂՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑ

  • Ձեր հաստատված միջնորդագրի անդորրագրի համարը, ինչպես որ նշված է Ոչ ներգաղթային աշխատողի համար Ձեր միջնորդագրում՝ Ձև I-129, կամ Գործողության մասին ծանուցման մեջ՝ Ձև I-797, տրված ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից:
  • Եթե ներառված եք L blanket դիմումի մեջ, ապա պետք է Ձեր հարցազրույցին բերեք Ձևաթուղթ I-129S-ի՝ Ընդհանուր L դիմումի (Blanket L Petition) վրա հիմնված ոչ ներգաղթի դիմումի երկու պատճենը։
  • L համընդգրկուն միջնորդագրի հիմնական դիմումատուն պետք է հարցազրույցի ժամանակ վճարի 500 ԱՄՆ դոլար գումարի չափով խարդախության կանխարգելման և հայտնաբերման վճար։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/fees/fees-visa-services.html։
  • Բացի դրանից՝ L համընդգրկուն միջնորդագրով որոշ դիմումատուներ պետք է կատարեն լրացուցիչ վճարներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://www.uscis.gov/forms/h-and-l-filing-fees-form-i-129-petition-nonimmigrant-worker։

(M) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ/ՈՉ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂ

  • Ձև I-20․ ուսումնական հաստությունն ուղարկում է Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգով (SEVIS) գեներացվող Ձև I-20-ը ուսանողի մասին տեղեկությունները Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգով (SEVIS) տվյալների բազայում մուտքագրելուց հետո։ Ուսանողն ու ուսումնական հաստատության պաշտոնյան պետք է ստորագրեն Ձև I-20-ը։ Բոլոր ուսանողները, նրանց ամուսինն ու անչափահաս երեխան, եթե նրանք մտադիր են բնակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսանողի հետ, պետք է գրանցվեն Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS)։ Յուրաքանչյուր անձ ստանում է անհատական Ձև I-20։
  • Ուսանողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին տրվող վիզաների տեղեկատվական համակարգի (SEVIS) I-901 միջնորդավճարի անդորրագիր: Լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ումից է պահանջվում վճարել այս միջնորդավճարը, կարող եք ստանալ SEVP-ից հետևյալ կայքում՝ http://www.fmjfee.com։

Հյուպատոսական բաժնում անձամբ հարցազրույցի ներկայանալիս կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր՝ հաստատելու, թե դուք համապատասխանու՞մ եք արդյոք մուտքի արտոնագրի պահանջներին։ Եթե դուք բավարարում եք անձամբ հյուպատոսական հարցազրույց ՉԱՆՑՆԵԼՈւ պահանջները, ապա ներկայացրեք միայն պահանջվող փաստաթղթերը, որոնց ցանկը բերված է հրահանգների էջում։

Օրինակ, հարցազրույցի համար լրացուցիչ կերպով պահանջվող փաստաթղթերը կարող են ներառել ապացույցներ հետևյալի վերաբերյալ.

  • Ձեր ուղևորության նպատակի
  • Ձեր ուղևորությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնելու ձեր մտադրության և (կամ)
  • Ձեր ուղևորության բոլոր ծախքերը վճարելու ձեր ունակության։
  • Ձեր զբաղվածության (աշխատանքի) և (կամ) ընտանեկան կապերի վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը կարող են բավարար լինել՝ ցույց տալու ձեր ուղևորության նպատակը և հայրենի երկիր վերադառնալու ձեր մտադրությունը։
  • Եթե դուք չեք կարող ծածկել ձեր ուղևորության բոլոր ծախքերը, ապա կարող եք ցույց տալ ապացույցներ, որ մեկ ուրիշ անձ կծածկի ձեր ուղևորության ծախքերի մի մասը կամ բոլոր ծախքերը։

(O) ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐ

  • Ձեր հաստատված միջնորդագրի անդորրագրի համարը, ինչպես որ նշված է Ոչ ներգաղթային աշխատողի համար Ձեր միջնորդագրում՝ Ձև I-129, կամ Գործողության մասին ծանուցման մեջ՝ Ձև I-797, տրված ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից:

(P) ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ

  • Ձեր հաստատված միջնորդագրի անդորրագրի համարը, ինչպես որ նշված է Ոչ ներգաղթային աշխատողի համար Ձեր միջնորդագրում՝ Ձև I-129, կամ Գործողության մասին ծանուցման մեջ՝ Ձև I-797, տրված ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից:

(Q) ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՅՑԵԼՈՒ

  • Ձեր հաստատված միջնորդագրի անդորրագրի համարը, ինչպես որ նշված է Ոչ ներգաղթային աշխատողի համար Ձեր միջնորդագրում՝ Ձև I-129, կամ Գործողության մասին ծանուցման մեջ՝ Ձև I-797, տրված ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից:

Հյուպատոսական բաժնում անձամբ հարցազրույցի ներկայանալիս կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր՝ հաստատելու, թե դուք համապատասխանու՞մ եք արդյոք մուտքի արտոնագրի պահանջներին։ Եթե դուք բավարարում եք անձամբ հյուպատոսական հարցազրույց ՉԱՆՑՆԵԼՈւ պահանջները, ապա ներկայացրեք միայն պահանջվող փաստաթղթերը, որոնց ցանկը բերված է հրահանգների էջում։

Օրինակ, հարցազրույցի համար լրացուցիչ կերպով պահանջվող փաստաթղթերը կարող են ներառել ապացույցներ հետևյալի վերաբերյալ.

  • Ձեր ուղևորության նպատակի
  • Ձեր ուղևորությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնելու ձեր մտադրության և (կամ)
  • Ձեր ուղևորության բոլոր ծախքերը վճարելու ձեր ունակության։
  • Ձեր զբաղվածության (աշխատանքի) և (կամ) ընտանեկան կապերի վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը կարող են բավարար լինել՝ ցույց տալու ձեր ուղևորության նպատակը և հայրենի երկիր վերադառնալու ձեր մտադրությունը։
  • Եթե դուք չեք կարող ծածկել ձեր ուղևորության բոլոր ծախքերը, ապա կարող եք ցույց տալ ապացույցներ, որ մեկ ուրիշ անձ կծածկի ձեր ուղևորության ծախքերի մի մասը կամ բոլոր ծախքերը։

(R) ԿՐՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

  • Ձեր հաստատված միջնորդագրի անդորրագրի համարը, ինչպես որ նշված է Ոչ ներգաղթային աշխատողի համար Ձեր միջնորդագրում՝ Ձև I-129, կամ Գործողության մասին ծանուցման մեջ՝ Ձև I-797, տրված ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից:

(T) ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀ

  • Ձև I-797՝ Գործողության մասին ծանուցում, տրված ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից, որում նշվում է Ձև I-914, Լրացում A-ի հաստատման մասին

(TD/TN) ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (NAFTA) ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

  • Աշխատանքի մասին ապացույց

(U) ՔՐԵԱԿԱՆ ԱՐԱՐՔԻ ԶՈՀ

  • Ձև I-797՝ Գործողության մասին ծանուցում՝ տրված ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից, որում նշվում է U ոչ ներգաղթային միջնորդագրի հաստատման մասին