Scroll Down

Բարի գալուստ, ԱՄՆ ներգաղթային վիզա ստանալու համար դիմումատուներ

Դուք Հայաստան ԱՄՆ դեսպանության ներգաղթային (մշտական) վիզայի հարցերով աջակցության պաշտոնական վեբկայքում եք։

Թարմացում․ Ոչ ներգաղթային վիզայի վճարի (MRV վճար) վավերականությունը

Մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը թողարկված մեքենայի կողմից ընթեռնելի վիզայի (MRV) վճարների բոլոր վճարման անդորրագրերի ժամկետը լրացել է 2023թ․ սեպտեմբերի 30-ին: Վճարների վավերականության ժամկետի երկարացում չի լինի։ Դիմումատուները պետք է հանդիպում նշանակեին կամ ներկայացնեին հարցազրույցից հրաժարվելու դիմում մինչև 2023թ․ սեպտեմբերի 30-ը, որպեսզի խուսափեին նոր վճար վճարելուց: Եթե MRV վճարը վճարել եք 2022թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո, ապա պետք է նշանակեիք հանդիպումը ձեր MRV վճարման ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում։ Նկատի ունեցեք, որ պարտադիր չէ, որ հարցազրույցը տեղի ունենա մեկ տարվա ընթացքում, սակայն անհրաժեշտ է հարցազրույցի հանդիպում նշանակել համակարգում, նույնիսկ եթե այն նախատեսված է շատ ամիսներ անց: Բացի այդ, ցանկանում ենք զգուշացնել այն դիմումատուներին, ովքեր հանդիպում նշանակելու համար օգտագործում են մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը վճարված MRV վճարները, որպեսզի չփոխեն իրենց հանդիպման ամսաթվերը 2023թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: Հակառակ դեպքում՝ դա կհանգեցնի թե՛ սկզբնական հանդիպման, և թե՛ MRV վճարի անդորրագրի կորստին: Դիմումատուից կպահանջվի վճարել նոր վճար և ներկայացնել նոր դիմումի փաթեթ:

Ավելին

Գրանցեք Հյուպատոսությունում ներգաղթային վիզա ստանալու համար Ձեր հարցազրույցի ամսաթիվն ու ժամը կամ դիմեք Վերադարձող բնակիչների հարցերով աջակցության ծառայությունների համար։

Ուսումնասիրեք և կառավարեք Հյուպատոսությունում ներգաղթային վիզա ստանալու համար Ձեր հարցազրույցի հետ կապված հարցերը կամ Վերադարձող բնակիչների հարցերով աջակցության ծառայությունների համար դիմումը

Իմանալ ավելին ներգաղթային վիզա ստանալու դիմումի գործընթացի մասին։