Scroll Down

Բարի գալուստ, ԱՄՆ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմումատուներ

Դուք Հայաստան ԱՄՆ դեսպանության ոչ ներգաղթային (ժամանակավոր) վիզայի տեղեկատվական և հարցազրույցների նշանակման պաշտոնական վեբկայքում եք։

Թարմացում․ Ոչ ներգաղթային վիզայի վճարի (MRV վճար) վավերականությունը

Մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը թողարկված մեքենայի կողմից ընթեռնելի վիզայի (MRV) վճարների բոլոր վճարման անդորրագրերի ժամկետը լրացել է 2023թ․ սեպտեմբերի 30-ին: Վճարների վավերականության ժամկետի երկարացում չի լինի։ Դիմումատուները պետք է հանդիպում նշանակեին կամ ներկայացնեին հարցազրույցից հրաժարվելու դիմում մինչև 2023թ․ սեպտեմբերի 30-ը, որպեսզի խուսափեին նոր վճար վճարելուց: Եթե MRV վճարը վճարել եք 2022թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո, ապա պետք է նշանակեիք հանդիպումը ձեր MRV վճարման ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում։ Նկատի ունեցեք, որ պարտադիր չէ, որ հարցազրույցը տեղի ունենա մեկ տարվա ընթացքում, սակայն անհրաժեշտ է հարցազրույցի հանդիպում նշանակել համակարգում, նույնիսկ եթե այն նախատեսված է շատ ամիսներ անց: Բացի այդ, ցանկանում ենք զգուշացնել այն դիմումատուներին, ովքեր հանդիպում նշանակելու համար օգտագործում են մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը վճարված MRV վճարները, որպեսզի չփոխեն իրենց հանդիպման ամսաթվերը 2023թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: Հակառակ դեպքում՝ դա կհանգեցնի թե՛ սկզբնական հանդիպման, և թե՛ MRV վճարի անդորրագրի կորստին: Դիմումատուից կպահանջվի վճարել նոր վճար և ներկայացնել նոր դիմումի փաթեթ:

Ավելին

Ընտրեք այս տարբերակը, եթե երբևէ օգտվել եք այս կայքից և լրացրել DS-160 դիմումը https://ceac.state.gov/genniv.

Ընտրեք այս տարբերակը շարունակելու կամ վերանայելու վիզա ստանալու համար գոյություն ունեցող դիմումը, կամ եթե արդեն ստեղծել եք հաշիվ աս կայքում։

Իմանալ ավելին վիզա ստանալու դիմումի գործընթացի մասին։