Ներգաղթային վիզաների մասին հաճախ տրվող հարցեր

Ընդհանուր տեղեկություններ

  1. Ի՞նչն է այս կայքի նպատակը։

Ներգաղթային վիզայի վերաբերյալ տեղեկություններ

  1. Ի՞նչ է ներգաղթային վիզան։
  2. Միջնորդագիրը ներկայացվել է իմ անունից, որպեսզի հնարավոր լինի դիմել ներգաղթային վիզայի համար, սակայն այն դեռ ուսումնասիրվում է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայությունում (USCIS), ինչպե՞ս կարող եմ ստուգել ուսումնասիրման փուլում գտնվող միջնորդագրի կարգավիճակը։
  3. Որքա՞ն է ներգաղթային վիզա ստանալու համար դիմելու արժեքը։

Ներգաղթային վիզա ստանալու համար հարցազրույցի նշանակում

  1. Իմ գործը Վիզաների ազգային կենտրոնում է (NVC), ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել նրանց հետ։
  2. Ինչպե՞ս կիմանամ, թե երբ է նշանակվել իմ հարցազրույցը։
  3. Ի՞նչ պետք է ինձ հետ բերեմ հարցազրույցին։
  4. Ես մասնակցեցի հարցազրույցին, սակայն իմ վիզայի տրամադրումը մերժեցին՝ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու պահանջ սահմանումով 221(g) բաժնի համաձայն։ Ես պատրաստ եմ ներկայացնել դրանք, ինչպե՞ս պետք է դա անեմ։ Պետք է կրկին այցելեմ Դեսպանություն։

Օրինական մշտական բնակիչ (Գրին քարտ ունեցողներ)

  1. Ես ունեմ Գրին քարտ, որի գործողության ժամկետը շուտով լրանալու է, սակայն ես չեմ ստացել նոր քարտ։ Ինչպե՞ս կարող եմ կրկին մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Արդյո՞ք ես կորցրել եմ իմ կարգավիճակը։
  2. Ես ունեմ Գրին քարտ, սակայն մեկ տարուց ավելի Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս եմ եղել։ Ինչպե՞ս պետք է թույլտվություն ստանամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կրկին մուտք գործելու համար։

Ընդհանուր տեղեկություններ

  1. Ի՞նչն է այս կայքի նպատակը։
  2. Խնդրում ենք այցելել հետևյալ տեղեկատվական էջերը՝ ներգաղթային վիզա ստանալու համար դիմումատուների և ԱՄՆ օրինական մշտական բնակիչների համար այս վեբկայքում ներկայացված ծառայությունների մասին ավելին իմանալու համար։

Ներգաղթային վիզայի վերաբերյալ տեղեկություններ

  1. Ի՞նչ է ներգաղթային վիզան։
  2. Ներգաղթային վիզան ԱՄՆ պետքարտուղարության կողմից տրվող փաստաթուղթ է, որը թույլ է տալիս ճանապարհորդել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ որպես օրինական մշտական բնակիչ (LPR) ընդունվելու նպատակով դիմելու համար։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հասցեով՝ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայություն (USCIS):

  3. Միջնորդագիրը ներկայացվել է իմ անունից, որպեսզի հնարավոր լինի դիմել ներգաղթային վիզայի համար, սակայն այն դեռ ուսումնասիրվում է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայությունում (USCIS), ինչպե՞ս կարող եմ ստուգել ուսումնասիրման փուլում գտնվող միջնորդագրի կարգավիճակը։
  4. Դուք կարող եք ստուգել Ձեր դիմումի կարգավիճակը ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) վեբկայքում ներգաղթողի ներկայացված միջնորդագրի կարգավիճակի ստուգում էջում։

    Այս կայքը և հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնները չեն տրամադրում ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայություն (USCIS) ներկայացված միջնորդագրի կարգավիճակի մասին տեղեկություններ։

  5. Որքա՞ն է ներգաղթային վիզա ստանալու համար դիմելու արժեքը։
  6. Վճարները տարբերվում են՝ կախված վիզայի տեսակից։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/fees/fees-visa-services.html։

Ներգաղթային վիզա ստանալու համար հարցազրույցի նշանակում

  1. Իմ գործը Վիզաների ազգային կենտրոնում է (NVC), ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել նրանց հետ։
  2. Դուք կարող եք կապ հաստատել Վիզաների ազգային կենտրոնի հետ էլ․ նամակով՝ https://secureforms.travel.state.gov/ask-nvc.php հասցեով։: Անպայման Ձեր հաղորդագրությունում նշեք Ձեր գործի համարը (համարները) և դիմումատուի ամբողջական անունն ու ազգանունը։

  3. Ինչպե՞ս կիմանամ, թե երբ է նշանակվել իմ հարցազրույցը։
  4. Երբ հարցազրույցը նշանակվի, Վիզաների ազգային կենտրոնը (NVC), Կենտուկիի հյուպատոսական կենտրոնը (KCC) կամ Հյուպատոսական բաժինը Ձեզ, Ձեր միջնորդին և Ձեր փաստաբանին կուղարկի հարցազրույցի ամսաթվի, ժամի և վայրի մասին ծանուցում։

  5. Ի՞նչ պետք է ինձ հետ բերեմ հարցազրույցին։
  6. Խնդրում ենք հետևել Վիզաների ազգային կենտրոնի (NVC), Կենտուկիի հյուպատոսական կենտրոնի (KCC) կամ Հյուպատոսական բաժնի կողմից նամակով Ձեզ ուղարկված հրահանգներին։

  7. Ես մասնակցեցի հարցազրույցին, սակայն իմ վիզայի տրամադրումը մերժեցին՝ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու պահանջ սահմանումով 221(g) բաժնի համաձայն։ Ես պատրաստ եմ ներկայացնել դրանք, ինչպե՞ս պետք է դա անեմ։ Պետք է կրկին այցելեմ Դեսպանություն։
  8. Հարցազրույցի ընթացքում Հյուպատոսական բաժնի պաշտոնյայի կողմից Ձեզ հանձնված նամակը կուղղորդի Ձեզ, թե ինչպես լրացնել Ձեր դիմումը։ Խնդրում ենք հետևել նամակում նշված հրահանգներին։

Օրինական մշտական բնակիչ (Գրին քարտ ունեցողներ)

  1. Ես ունեմ Գրին քարտ, որի գործողության ժամկետը շուտով լրանալու է, սակայն ես չեմ ստացել նոր քարտ։ Ինչպե՞ս կարող եմ կրկին մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Արդյո՞ք ես կորցրել եմ իմ կարգավիճակը։
  2. Ոչ։ Դուք Ձեր կարգավիճակը չեք կորցրել։ Այնուամենայնիվ, Դուք պետք է դիմեք boarding foil-ի (Ժամանակավոր ճամփորդական փաստաթղթի) համար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար։

    Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս http://travel.state.gov/content/visas/en/immigrate/returning-residents.html։

  3. Ես ունեմ Գրին քարտ, սակայն մեկ տարուց ավելի Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս եմ եղել։ Ինչպե՞ս պետք է թույլտվություն ստանամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կրկին մուտք գործելու համար։
  4. Անհրաժեշտ է դիմել Վերադարձող մշտաբնակի վիզայի համար, որը Ձեզ թույլ կտա մուտք գործել Միացյալ Նահանգներ:

    Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս http://travel.state.gov/content/visas/en/immigrate/returning-residents.html։